Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին չեղարկել է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը։
Սահմանադրական խորհուրդը որոշ փոփոխություններ պահանջել օրենքի 173-րդ հոդվածի 2-րդ կետում, որը վերաբերում է ցեղասպանությունների եւ որոշ հանցագործությունների (այդ թվում՝ նրանց, որոնք դեռեւս իրավաբանորեն այդպիսին չեն համարվում) ժխտման համար տուգանքին։
Շատ կարեւոր է նշել եւս մեկ նրբություն. Ազգային Ասամբլեայի օրենքի փոփոխություններում խոսվում է ոչ միայն ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների քրեականացման մասին, որոնք իրավաբանորեն արդեն հանցագործություն են ճանաչվել, այլ նաեւ այն հանցագործությունների ժխտումը քրեականացնելու, որոնք իրավաբանորեն դեռեւս ցեղասպանություն կամ հանցագործություն չեն համարվում եւ այս պահին պատմաբանների վեճի առարկա են։