

«Երկու հարյուր միլիոն դոլարի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարվել են զինված ուժերին և դրված է ծառայության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով, սպառազինության մյուս մասի հետ կապված ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, հետամուտ են լինելու, որ հնարավորինս շուտ ստանան ամբողջ ծավալները, քանի որ ուղիղ կապ ունի բանակի մարտունակության հետ:
«Փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների՝ հետ համալրելու Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ չնայած Հայաստանն ունի մարտունակ բանակ, սակայն պետք է նայել առաջ, իրադարձություններից ավելի արագ զարգանալ։





