

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Աստանայում Սիրիայի հարցով առաջիկա օրերին սպասվող բանակցություններին: Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան ճիշտ է համարում Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք միջսիրիական բանակցություններին ամերիկյան նոր վարչակազմի և ՄԱԿ –ի ներկայացուցիչների մասնակցությունը:
Հիշեցնենք, որ Աստանայի հանդիպումը նախաձեռնել են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, դեռևս հայտնի չէ, կմասնակցի արդյոք այդ հանդիպմանը Վաշինգտոնի ներկայացուցիչը: Ընդ որում« Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ամերիկյան կողմը հանդիպմանը կարող է մասնակցել բոլոր հնարավոր մակարդակներով, այդ թվում՝ փորձագիտական:
«Դա կլինի առաջին պաշտոնական շփումը որով կարող են մեկնարկել Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի հարցերը», ասել է Լավրովը:




