

Մեկուկես տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ղարաբաղյան հակամարտության հետևանքով փախստական դարձած անձանց գույքային իրավունքներին վերաբերող վճիռ կայացրեց ու արձանագրեց, որ խախտվել է այդ անձանց սեփականության իրավունքը: Դատարանը նաև կողմերին մեկ տարի ժամանակ տրամադրեց՝ փոխհատուցման մեխանիզմներ մշակելու համար: Իրավունքի մասնագետներն այս որոշումը բեկումնային համարեցին, նաև նախադեպային այն իմաստով, որ կարող է ուղեցույց Ադրբեջանից ու Հայաստանից ՄԻԵԴ-գնացած մոտ 1000 համանման հայցերի համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015-ի հունիսի 16-ին մի որոշում կայացրեց, որը մասնագետները շրջադարձային որակեցին: Այն վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության հետևանքով ունեզրկված հայ և ադրբեջանցի փախստականներին: «Հայրս աշխատել է դպրոցում: Մայրս էլ: Մենք ծնվել ու մեծացել ենք Գյուլիստանում»:
Ասում է դեռ 2006-ին Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան հայց ներկայացրած Մինաս Սարգսյանի որդին: Հոր հայցում նշվել է, որ 1992-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր երկհարկանի տունը՝ ռազմական գործողությունների հետևանքով: Մինաս Սարգսյանը մահացել է 2009-ին, իր հայցով կայացված վճռից 7 տարի առաջ: «Հայրս ուզում էր պայքարել, դրա համար էլ դիմեց դատարան: Գյուլիստան նշանակում է վարդերի երկիր, շատ գեղեցիկ ու հարուստ գյուղ էր: Մեզ համար ուրախալին այն է, որ հաղթանակ ունեցանք ընդդեմ Ադրբեջանի»:
Այդ կաթիլը Սարգսյանը համորւմ է 1.5 տարի առաջ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը, որով բավարարեցին մոտ տասը տարի առաջ դատարան ներկայացված 2 հայցերը՝ Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի և Չիրագովի ու այլոց հայցն ընդդեմ Հայաստանի: Ըստ էության, տակտիկական հնարք կիրառվեց և երկու գործերով վճիռները հրապարակվեցին միաժամանակ՝ արձանագրումով, որ հակամարտության կարգավորման հարցում որևէ դերակատարություն չունի և խնդրին անդրադառնում է միայն իրավունքի տեսանկյունից:
Հենց այդ տեսանկյունից դիտարկելով խնդիրը և մոտ 10 քննելով հարցը ՝ ՄԻԵԴ- եզրակացրեց, որ խախտվել են իրենց բնակավայրերից հեռացած անձանց սեփականության և ընտանեկան ու անձնական կյանքի չմիջամտելու իրավունքները: «Մեզ համար վճռի կարևորությունն այն կետում է, որ ՄԻԵԴ-ը գտավ, որ Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից տարածքներում կատարվող խախտումների համար ՀՀ-ն պատասխանատու է»,- ասում է ՍԴ անդամ, իսկ գործի քննության ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը և հիշեցնում, որ բոլոր դեպքերում, երբ դատարանը իրավունքի խախտում է արձանագրում դրան հետևում է այդ իրավունքի վերականգնմանն ուղղված քայլերի մշակումը:
Որպես կանոն, դատարանը դրամական փոխհատուցում է սահմանում: Այս գործերով ՄԻԵԴ-ը փոխհատուցման չափ չի չսահմանել, «քանի որ այս գործերով դրամական հատուցման չափը որոշելը բարդ հարց է, դրա համար երկու պետություններին տրվեց ժամանակ, որ իրենք առաջարկություններ ներկայացնեն փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ»:
Մասնագետների մի մասը չլուծված հակամարտության պայմաններում դատարանի սահմանած ժամկետն առնվազն անիրատեսական է համարում և հենց դրանով էլ բացատրում պաշտոնական Երևանի ու Բաքվի լռությունը: Այդ լռությունը ընթացակարգային պահանջ է՝ ասում է ՄԻԵԴ նախկին դատավորը։ «Թե ինչ են կատարել երկու երկրների կառավարությունների այս մեկ տարվա ընթացքում հրապարակյին քննարկման առարկա չէ»:
Ընթացակարգային մասով պարզաբանումներ լրացնում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Մեկ տարի է և Չիրագովի գործը, և Սարգսյանի գործը կատարողական վարույթներում են: Վճիռների կատարմանը հետևում է նախարարների կոմիտեն և երկու կողմերից էլ սպասում գործողությունների ծրագրերիի: Դրանք դեռ չեն ներկայացվել: «Սա, իհարկե, կապ ունի քաղաքական զարգացումների հետ, ինչը երկարատեւ գործընթաց է: Բնականաբար առաջարկվելու է ստեղծել մեխանիզմներ, էական կառուցակարգեր, որպեսզի փախստականները վերադառնան, անարգել սկսեն օգտվել իրենց գույքից, պատկան փոխհատուցում ստանան, բայց պարզ է, որ մինչեւ քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չստանա, դա չի կատարվի»,- նշում է Արա Ղազարյանը:
ՄԻԵԴ-ի վճիռներն այսպես թե այնպես կատարվում են, պարզապես այդ կատարումը երբեմն տևում է ամիսներ, երբեմն տարիներ, որոշ դեպքերում էլ տասնամյակներ: Օրինակ Կիպրոսի և Թուրքիայի միջև համանման գործի կատարողական վարույթը մատ 3 տասնամյակ պահանջեց:




