
Առնվազն 30 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով՝ Բի Բի Սի- ին հայտնել են Քաբուլի հիդանդանոցից։ Վիրավորների թիվն անցնում է 70- ից։
Պայթյունները հնչել են երկրի խորհրդարանի մոտ այն պահին, երբ աշխատակիցները դուրս են եկել այնտեղից։ Տուժածների մեծ մասը քաղաքացիական անձինք են։
Իշխանությունները հայտնում են, որ պայթուցիկ առաջին սարքը գործի է դրել մահապարտը, իսկ երկրորդը՝ ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունն էր։
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան շարժումը՝ հայտարարելով, որ իրենց թիրախում երկրի հետախուզական գործակալության աշխատակիցներն էին։




