

Իրադրությունը Թուրքիայում ավելի կսրվի՝ համոզված է Սաֆրաստյանը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույնպես լուսավոր ապագա չի կանխատեսում Թուրքիայի համար:
ԵՄ- ից հրաժարվելով ու Մոսկվայի հետ համագործակցելով՝ Անկարան փորձում է լուծել իր համար թերևս ամենակարևոր հարցը՝ թույլ չտալով, որ թուրք-սիրիական սահմանի երկայնքը անցնի քրդերի վերահսկողության տակ:
Անկարան ՌԴ հետ համագործակցելով՝ նաև փորձում է սիրիական խնդրի կարգավորման փուլում խոսքի իրավունք ստանալ ու տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնել: «Արաբական պետությունները կորցնում են իրենց դիրքերը և ոչ արաբական երկրները՝ Թուրքիան, Իրանն ու Իսրայելը փորձում են ամրապնդել դիրքերը»:
Նման պայմաններում ՀՀ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի, քանի որ ՀՀ-ն կարևոր դիրք է զբաղեցնում Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Երբ նոր վերաձևումների հարց առաջանա՝ Երևանը պետք է պատրաստ լինի իր մոտեցումներն ու պայմանները դնել սեղանին ու թերևս այս առումով ակտիվություն պետք է դրսևորել՝ նկատում է Ռուբեն Սաֆրաստյանը




