Միջազգային

Բելառուսի ԱԳՆ. Լուկաշենկոն Մաքսային օրենսգիրքը չի ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ թե ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, այլ միայն հաստատել է նախագիծը՝ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

«Ստորագրվել է ոչ թե Մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ անցակցնելու վերաբերյալ հրամանագիրը»,- Միրոնչիկի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։

Ըստ դիվանագետի՝ պայմանագրի նախագծի բոլոր սկզբունքային հարցերը նախօրոք համաձայնեցվել են, սակայն ստորագրումից առաջ հնարավոր են որոշ շտկումներ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՄ գագաթաժողովին, որի ժամանակ ստորագրվել էր Մաքսային օրենսգիրքը։ Նույն գագաթաժողովին մասնակցող Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ օրենսգիրքը չի ստորագրել։

Կարդացեք նաև

Back to top button