
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը հզոր ներուժ ունի, սակայն օգուտը փոքր է, գրում է TASS-ը։
Թրամփի խոսքով՝ ՄԱԿ-ին դեռևս չի հաջողվում գտնել արդյունավետ մոտեցում ժամանակակից գլոբալ խնդիրների լուծմանը։
«Ե՞րբ եք տեսել, որ ՄԱԿ-ը հարցեր լուծի։ Նման բան չի եղել, այն խնդիրներ է առաջացնում։ Եթե այն արդարացնի առկա ներուժը, դա հիանալի կլինի, եթե ոչ՝ դա ժամանակի ու գումարի զուր վատնում է»,-ասել է Թրամփը, ով ավելի վաղ կառույցը անվանել էր «հաճելի զրույցների ակումբ»։




