Հասարակություն

Այսօր տեղի ունեցավ Արցախի ազգային վիճակախաղի 4-րդ խաղարկությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել   Արցախի ազգային վիճակախաղի 4-րդ խաղարկությունը: «Շահում ես դու, շահում է երկիրը» կարգախոսով պետական վիճակախաղն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի 28-ին:Շահողներին  նախաձեռնողներն առաջարկում են  զուտ արցախյան արտադրանք, դրանով իսկ  փորձելով խթանել տեղական արտադրանքը, միեւնույն ժամանակ տոմսերի վաճառքից գոյացած գումարն  ամեն տարի ուղղվում է նոր ծրագրերի իրականացմանը:

 

Արցախի ազգային վիճակախաղի չորորդ խաղարկությանը  խաղարկվել են արցախյան գորգեր, տակառիկներով թթի օղի, <Արցախյան մեղրի> տեսականի եւ 100 հազարից մինչև 1 միլիոն դրամ: Այդ բարիքների եւ դրամական շահումի  հավակնորդները  իրացված  52 հազար 853 տոմսերի տերերն էին։

Տեղական արտադրողների խթանում՝ հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում, Արցախում աշխատատեղերի ստեղծում եւ  մշակութային արժեքների պահպանում, աջակցություն այնպիսի համազգային ծրագրի, ինչպիսին վերաբնակեցումն է. վիճակախաղի նպատակների շարքից այս ուղղությունները կազմակերպիչներն առանձնացնում են:

2016 թվականի իրադարձությունները  նպատակներին եւս մեկն են հավելել.    <Արցախի ազգային վիճակախաղ>-ի   հասույթն այս տարի ուղղվելու է Արցախի անվտանգության խնդիրների լուծմանը։

Կարդացեք նաև

Back to top button