
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն նախարարության նախարարի տեղակալ է նշանակվել։
ՀՀ Վարչապետի համապատասխան որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»։
Այս մասին որոշումն այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։




