Միջազգային

Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում հրադարարի հաստատման մասին ծրագիրը

Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնեցրել են  Սիրիայում հրադարարի հաստատման մասին ծրագիրը: Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, համաձայն ծրագրի դեկտեմբերի 29-ից Սիրիայի տարածքում ամբողջովին կդադարեցվեն ռազմական գործողությունները:

Ձեռք բերված համաձայնությունը պետք է ներկայացվի Սիրիայի ղեկավարության և ընդդիմադիր խմբավորումների քննարկմանը: Ինչպես հայտնում է թուրքական պետական գործակալությունը, հրադադարը չի տարածվի միայն այն խմբավորումների վրա, որոնք ճանաչվել են ահաբեկչական:

«Անադոլուն» գրում է, որ եթե հրադադարը համաձայնեցվի, հակամարտող  կողմերը Աստանայում կսկսեն բանակցություններ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ, իսկ խաղաղ գործընթացի  երաշխավորը կդառնան Ռուսաստանն ու Թուրքիան:

Կարդացեք նաև

Back to top button