
Դեկտեմբերի 28-ը նշվում է որպես Կինոյի միջազգային օր։ 1895 թվականի այս օրը Փարիզում՝ Կապուցինոկ բուլվարի «Գրանդ-կաֆե»-ում անցկացվել է Լյումիեր եղբայրների կինեմատոգրաֆիական առաջին վճարովի սեանսը։
Նույն թվականին ավելի վաղ ֆրանսիացի Օգյուստ և Լուի Լյումիերները ստացել էին իրենց հայտնագործած «Սինեմատոգրաֆ» սարքի արտոնագիրը։ 1895 թվականի մարտի 22-ին եղբայրները Փարիզում անցկացրել են պատմության մեջ առաջին կինոսեանսը։ Նրանք ընկերների նեղ շրջանակի ցույց են տվել «Աշխատողների ելքը Լյումիեր գործարանից» կարճ ֆիլմը։ Սակայն կինոյի ծննդյան օր է համարվում հենց դեկտեմբերի 28-ը, երբ փարիզյան սրճարանում արդեն հանրության լայն շերտերին ցուցադրվել է աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարան»։ Դա առաջին ֆիլմն է, որը ցուցադրվել է հանրությանը գումարի դիմաց։ Ֆիլմն իսկական խուճապ է առաջացրել հանդիսատեսի մոտ, ոմանք նույնիսկ ճչացել ու փախել են դահլիճից՝ վախենալով, որ էկրանին մոտեցող գնաքը կհարվածի իրենց։




