«Amnesty International» միջազգային կազմակերպությունը թուրքական իշխանություններին կոչ է անում Ստամբուլում ծեր հայ կանանց դեմ հարձակումների վերաբերյալ անցկացնել արագ, մանրակրկիտ և անկողմնակալ քննություն անցկացնել եւ կանխարգելել նման դեպքերի կրկնությունը:
Կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Թուրքիան պարտավոր է հետաքննել ռասայական խտրականության կամ կրոնական ատելության յուրաքանչյուր դրսևորում»: Կազմակերպությունն ափսոսանք է հայտնել, որ թուրքական օրենսդրությունը չի նախատեսում խտրականության դեպքերի համակարգված և մանրակրկիտ քննություն։
Amnesty International»-ն անհանգստացած է նաեւ թուրքական ոստիկանության այն պնդումներից, որոնք բացառում են հարձակումների ազգատյացության շարժառիթը։