ԿարևորՄիջազգային

Սիրիա թռչող ՌԴ ՊՆ ինքնաթիռն աղետի է ենթարկվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռն ընկել է Սեւ ծովը։ Օդանավում եղել են ՊՆ Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտներն ու լրագրողներ։  ՏԱՍՍ- ը հայտնում է, որ ճշտված տվյալներով ինքնաթիռում եղել է 91 մարդ՝ 68 երաժիշտներ, 9 լրագրողներ, 6 ուղեկցողներ եւ անձնակազմի 8 անդամներ։

Ինքնաթիռն ուղեւորվում էր Սիրիա, Խմեյմիմ ռուական ռազմակայան։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավը ընկել է ծովը՛ Սոչիից մի քանի կմ հեռավորության վրա, երբ փորձել է բարձրություն հավաքել։ Անձնակազմը վթարի կամ այլ ահազանգ չի հայտնել։ «Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը Սեւ ծովում փորձել է մանյովր իրականացնել եւ ընկել է»,- հայտնել է «Զվեզդա» հեռուստակայանը, որի լրագրողները եւս եղել են օդանավում։

Կարդացեք նաև

Back to top button