Քաղաքական

ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց


Ընդամենը 8 րոպե, որի ընթացքում Հայաստանի արտաքին պատքն ավելացավ եւս 180 միլիոն դոլարով, իսկ վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը բարձրացավ 5 անգամ: Պատգամավորներն այսօր արագորեն քվեարկեցին եւ ընդունեցին երեկ քննարկված նախագծերը, երկրորդ  եւ վերջին ընթերցմամբ՝ առանց հարց ու պատասխանի, ելույթների եւ քննարկումների կազմակերպվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների ներկայացումը:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը խոստացավ երեկ հնչած մտահոգություններն ու առաջարկները հաշվի առնել հետագա աշխատանքներում:

Վերջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 81 կողմ  5 դեմ  16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ օրենքը կիրառվելու է 2017 թվականի հունվարի 1-ից: Վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը նախկին 100 մլն դրամից փոխարեն սահմանվեց 500 մլն դրամ:  Սպասվող բյուջետային մուտքերը 800 միլիոնի փոխարեն այս դեպքում կազմելու են 4 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա շուրջ 180 միլիոն դոլարի ֆինանսավորման պայմանագիր վավերացվեց այսօր: Ըստ այդ պայմանագրերի՝ Հայաստանին նոր վարկեր եւ ֆինանսավորում տրամադրելու պատրաստակամություն են հայտնել Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Ասիական զարգացման բանկն ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը:

Կարդացեք նաև

Back to top button