Տնտեսական

Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ էներգետիկի օրվա առթիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել  էներգետիկի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի էներգետիկներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն  շնորհավորում եմ ձեզ  մասնագիտական տոնի առթիվ:

Կայուն տնտեսական զարգացման ուղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:

Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա և այդ  աշխատանքի շնորհիվ է,  որ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում՝ յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում»:

Կարդացեք նաև

Back to top button