
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Շոն Սփայսերը նշանակվելու է երկրի նախագահի մամլո քարտուղար։
Դա տեղի կունենա հաջորդ ամիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարության մեկնարկից հետո։ Այդ մասին նշված է անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։
Թրամփը նաև հայտնել է, թե իր կուսակիցներից ովքեր կզբաղեցնեն հասարակության հետ կապերի գծով առաջատար պաշտոնները՝ Հոուփ Հիքս, Ջեյսոն Միլլեր և Դեն Սկավինո։




