Քաղաքական

Կառավարությունը չի կարողանա պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետին


Կառավարության կողմից Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու  իրավունքը դադարեցվելու է: Այդ մասին նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որն արժանացել է կառավարության հավանությանը:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նախագծով կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների  կատարումը: Նախագծով առաջարկվում է՝ Երևան համայնքի կարգավիճակի խմբագրում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն ՝ 5 տարի, ավագանու անդաﬕ հրաժարական տալու  ընթացակարգի սահմանում:

Կարդացեք նաև

Back to top button