Հասարակություն

Դեռ շուտ է խոսել հայերի Հալեպ վերադարձի մասին՝ ասում է հյուպատոս Գեւորգյանը

Հալեպում Հայաստանի հյուպատոս Տիգրան Գևորգյանն ասել է, որ Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է՝ հայտնում է Armenian Weekly-ն:

Նա նշել է, որ վերջին իրադարձությունները Հալեպի հայ համայնքում հույսեր է արթնացրել, որ կարծես թե պատերազմը մոտենում է իր ավարտին և սա հայկական թաղամասերում նոր վերակառուցման գործընթացների սկիզբ է լինելու:

Ըստ հյուպատոսի՝  չնայած տեղի ունեցած վայրագություններին, հայկական դպրոցներն ու համայնքային կազմակերպությունները շարունակել են պատշաճ կերպով գործել:

Նա նշել է, որ դեռ շատ շուտ է քննարկելու հալեպահայերի վարադարձի հարցը, չնայած հյուպատոսը հավատում է, որ շատերը կցանկանան վերադառնալ այն ժամանակ, երբ կհաստատվի խաղաղություն և կայունություն:

Հիշեցնենք, որ Հալեպում Հայաստանի հյուպատոսը մեկն է արտասահմանյան այն ներկայացուցիչներից, ով սկզբից մինչև վերջ մնացել է պատերազմող քաղաքում:

Կարդացեք նաև

Back to top button