
Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը, ով այսօր Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ զինված հարձակման էր ենթարկվել և ծանր վիրավորում ստացել, մահացել է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն:





