
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց
տեղումների եղանակ է:
Ճանապարհաշինական ընկերությունների կողմից կատարված մեծածավալ
աշխատանքների արդյունքում բացվել են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ —
Ճամբարակ ճանապարհահատվածը:
Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի
տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ
կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:




