
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, գործընկերներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ: Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:





