
Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ բազմահարկ բնակելի շենքում պայթուցիկ սարք է հայտանաբերվել: Հատուկ գործողության ընթացքում շենքից տարհանվել է ավելի քան 150 մարդ: Ռիա-նովոստիի փոխանցմամբ, պայթուցիկը հայտնաբերվել է 10-րդ հարկի բնակարաններից մեկում և վնասազերծվել:
Այսօր ավելի վաղ, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունների շարք, բերման են ենթարկվել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամներ, որոնք Մոսկվայում ահաբեկչություններ էին նախապատրաստում:
Հաղորդվում է Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքցիների ձերբակալության մասին, որոնք հարձակումներ էին պատտրատում ահաբակչական խմբավորման Թուրքիայում գտնվող գաղտնի պատվիրակի ցուցումով: Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիվերսիոն-ահաբեկչական խումբը նախապատրաստում էր հարձակումներ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ:




