
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վստահություն է հայտնել երկրի նոր վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին։
Հաղորդվում է, որ 169 սենատոր կողմ է քվեարկել, 99-ը՝ դեմ, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։ Սենատի այս քվեարկությունը նշանակում է Իտալիայի վարչապետի պաշտոնում Պաոլո Ջենտիլոնիի վերջնական հաստատում։
Ավելի վաղ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը վստահության քվե է հայտնել Ջենտիլոնիի կառավարությանը։ Նրան աջակցել են 368 պատգամավորներ, դեմ՝ 105-ը։




