Մշակույթ

Հունարեն առաջինը թարգմանվել է Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը

Հույն գրողների միությունում նշվել է հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120- ամյակը՝ հայտնում է «Հայաստան» լրատու ցանցը։

Երեկոյի բացման խոսքում, ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսն ասաց, որ կազմակերպված միջոցառումը, ըստ էության առաջինն է իր բնույթով, որ երբեւէ կազմակերպվել է Հունաստանում և ներողություն խնդրեց այն բանի համար, որ Հույն գրողների միությունը 70-ամյա ուշացումով է կազմակերպում նման միջոցառում, որով հույն հանրությանն ավելի է մոտեցնում հայ գրականության և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կշարունակվեն:

«Կապոդիստրիայի» անվան Աթենքի պետական համալսարանի դասախոս՝ դոկտ. Համբիկ Մարուքյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչպես Համիդյան ջարդերի ժամանակ հույն հանրությունը ծանոթացավ հայկական  բանաստեղծությունների հունարեն առաջին թարգմանություններին (առաջինը՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», 1895 թ.) և հավելեց, որ կազմակերպված միջոցառումը, Համիդյան ջարդերի 120-ամյակի համար նախատեսված յոթը միջոցառումներից՝ երկրորդն է:

Ծրագիրը վարում էր ՀԳՄ գործադիր խորհրդի անդամ Ավգերինոս Անդրեուն, ով ներկայացրեց գրող Հովսեփ Քասեսյանի կողմից պատրաստած երեկոյի հայկական պոեզիայի հունարեն թարգմանության հակիրճ պատմությունը, իսկ դերասան Հայկ Գասարջյանին ուղեկցող հանրահայտ հույն դերասաններ՝ Ֆրոսո Զագարեունը և Դինոս Պոնտիկոպուլոսը ընթերցեցին հատվածներ Նալբանդյանի, Պատկանյանի, Սիամանթոյի, Վարուժանի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Էմինի, Շիրազի և այլ պոետների բանաստեղծությունների հունարեն թարգմանություններից:

Միջոցառումը տեղի ունեցավ 1934թ. հիմնադրված ՀԳՄ կենտրոնական դահլիճում: Հիշեցնենք, որ ՀԳՄ –ն Հունաստանի գրողների ամենահեղինակավոր և հին միությունն է:

Կարդացեք նաև

Back to top button