Միջազգային

Բաքուն Իսրայելից 5 մլրդ դոլարի սպառազինություն է գնել

«Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում տարիների համագործակցության ընթացքում գրեթե 5 մլրդ դոլարի  պայմանագրեր են կնքել, որոնց մեծ մասն արդեն կատարվել է»,-  Իսրայելի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝  հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք ակտիվորեն քննարկել ենք գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Մեկ թիվ կներկայացնեմ միայն. սպառազինության գնման վերաբերյալ պայմանագրերի ընդհանուր գումարը մոտենում է 5 միլիարդ դոլարի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հյուրընկալել են Բաքվում:

Կարդացեք նաև

Back to top button