Միջազգային

Ասադը մեկնաբանել է ՌԴ-ին ուղղված Արեւմուտքի կոչերը

Սիրիայի վրա ազդելու Ռուսաստանին ուղղված Արևմուտքի կոչերը վկայում են սիրիական բանակի առաջխաղացումը կանգնեցնելու, ահաբեկիչներին փրկելու ձգտման մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Նախորդ շաբաթ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ Ռուսաստանին և Իրանին կոչ են արել ազդել Սիրիայի իշխանությունների վրա Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով։

«Ռուսաստանին ուղղված նրանց հայտարարության թարգմանությունը հետևյալն է՝ «Խնդրում ենք կանխել սիրիական բանակի հարձակումն ընդդեմ ահաբեկիչների»։ Սա է նրանց հայտարարության իմաստը, մոռացեք մնացած ամեն ինչի մասին»,-ասել է Ասադը։

Ասադը մեկնաբանել է նաև, թե ինչու Արևմուտքի կողմից նման արձագանք չեղավ, երբ ԴԱԻՇ-ի գրոհայինները գրավեցին Պալմիրան։

«Քանի որ, եթե քաղաքը անցներ կառավարական զորքերի վերահսկողության տակ, բոլորը կասեին, որ նրանք անհանգստանում են խաղաղ բնակիչների համար, ինչպես Հալեպում։ Բայց երբ ահաբեկիչներն են գրավում քաղաքը, այդ մասին ոչ մեկ չի հիշում»,-հավելել է Ասադը։

Կարդացեք նաև

Back to top button