

Սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ վերականգնել է Հալեպի վերահսկողությունը: Սակայն արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ Հալեպի ազատագրումը բնավ էլ չի նշանակում սիրիական հակամարտության ավարտ: Իսկ ինչ ապրումներն են ունեցել Հայաստանում բնակություն հաստատած հալեպահայերը՝ կարծիքները «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:
Հալեպում նրան ճանաչում էին «Մատառ Թալին» անունով, քանի որ արաբերեն մատառ նշանակում է օդանավակայան: Մեր հայրենակից Թալին Մարգարյանը Հալեպի օդանավակայանի փոխտնօրենն է եղել ու այդ կառույցում աշխատող միակ հայն ու քրիստոնյան: Թալին Մարգարյանը սակայն մի քանի տարի է, որ բնակություն է հաստատել հայրենիքում` ընտանիքի անդամների հետ միասին:
Հալեպում ծավալվող իրադարաձություններին հետևել է առաջին իսկ օրվանից, իսկ երեկ էլ ամբողջ գիշեր լրահոսին հետևել է համացանցով, ու անհաբերությումբ սպասել է այն լուրին, թե երբ պետք է ասեն, որ Հալեպն ազատագրվել է:
Սակայն Թալինը ու շատ սիրահայեր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում են, որ անկախ դեպքերի զարգացումից՝ չեն պատրասատվում հեռանալ հայրենիքից ու բնակվելու են այստեղ: Բայց Հայաստան ժամանած ոչ բոլոր սիրիահայերն են նույն կարծիքին, հատկապես նրանք, որոնք դեռևս աշխատանք չեն գտնում:
Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում հայ համայնքի զոհերի թիվը 128 է, վիրավորվել են 379- ը։ Սիրիական բանակի կազմում պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է 32 հայազգի զինվոր:
Ուրախության ճիչերը երեկ լսվում էին Հալեպի տարբեր թաղամասերից. ամբողջ գիշեր համացանցը ողոված էր լուսանկարներով ու տեսանյութերով՝ ինչպես են տոնում Հալեպի ազատագրումը։
«Ռոյթեր» գործակալությունը հրապարակեց լուսանկարների շարք՝ «Հալեպի ապստամբների վերջին կանգառը» խորագրով: Լուսանկարներն արվել էին տարբեր թաղամասերում դեկտեմբերի 11-ին և 12-ին։ Ավելի ուշ արդեն «Գանձասար» թերթը հաղորդագրություն տարածեց, որ ժողովուրդը ցնծությամբ տոնում է հինգ տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր. «Հալեպի և ողջ Սիրիայի համար այսօր պատմական օր է։ Կեցցե սիրիական բանակը և Հալեպի ժողովուրդը»։
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը սակայն նշում է, որ Հալեպի ազատագրումը բնավ էլ չի նշանակում սիրիական հակամարտության ավարտ: Արաբագետը նշում է, որ իր համար անսպասելի էր Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը Հալեպում, որովհետև Հալեպն այն հատվածն էր, որտեղ բնակչությունն էր խիտ, ընդդիմադիրներն էին բավականին ամրացած: Վերջինս այդ առաջխաղացումը պայմանավորում է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև համաձայնությամբ։




