
ԱՄՆ-ում նախօրեին հայտարարվել է«Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ ֆիլմերի կարճ ցուցակը: Մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում առաջադրված հայկական երեք ֆիլմից (Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռը», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը») որևէ մեկը չի նոմինացվել:
Այս անվանակարգում նոմինացված է երկու ֆիլմ Ֆրանսիայից, մեկական՝ Գերմանիա, Չիլի, Իրան-Ֆրանսիա:
Ռիա նովոստին գրում է, որ մրցանակը շնորհվում է 25 անվանակարգում. 14-ը՝ կինոյի տարբեր բնագավառներն վերաբերող, 11-ը՝ հեռուսաէկրանում ունեցած արժանիքների համար: Ամեն անվանակարգում առաջադրվում է հինգ նոմինանտ: Հաղթողը որոշվում է ժյուրիի քվեարկության արդյունքում: Քվեարկությունն ավարտվելու է հունվարի 4-ին:
«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:




