Միջազգային

Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. ԱԳ նախարար

Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին, ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք չենք միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և չենք անդամակցի ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, մենք մտադիր չենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ ԵՄ-ի անդամ դառնալու մեր ցանկությունը բացարձակապես ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք թույլ չենք տա, որ մեր ցանկությունը ներկայացվի որպես հակառուսական դիրքորոշում»։

Կարդացեք նաև

Back to top button