

Ինչո՞ւ են գայլերը դուրս գալիս իրենց բնադրավայրերից և ինչո՞ւ է շատացել նրանց կողմից հարձակման վտանգը: «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը այսօր մի քանի պատճառ է առանձնացրել. նախ գյուղացիները գելխեղդ շներ չունեն, գոմերը բարվոք վիճակում չեն: Այդ ամենն էլ նպաստում է գիշատիչի հարձակումներին:
2012 թվականից մինչ օրս կառավարությունը տարեկան 21 մլն դրամ է հատկացրել՝ գայլերի որսի միջոցով գիշատիչների հարձակումներից գյուղատնտեսական տնտեսությունները պաշտպանելու համար։ Կառավարության այս քայլերը ձախողվել են՝ այսօր հայտարարեց «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը՝ հիմնավորելով, Հայաստանում կենսաբազմազանության մոնիտորինգ չի արվել վերջին 15- 20 տարում: <<Չգիտենք` քանի գայլ կա, որ շրջաններում` ամենաշատը, ինչո՞ւ են հատկապես հարձակումները շատ լինում Գեղարքունիքի մարզում, Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում>>,- ասում է Ադամյանը՝ փաստելով՝ գայլերի հարձակումները չեն դադարում:
Թույլատրելի որսն էլ նախ շատ դժվար է, քանի որ որսորդը նախ պետք է տեղեկացված լինի գայլի կենսակերպի մասին: <<Այդքան հեշտ չէ գայլի որսը>>,- կրկին հիշեցնում է Թռչնասերների կենտրոնի նախագահը, քանի որ գիշատիչները տեղաշարժվում են ոհմակներով։ Որսորդը պետք է հասկանա, ճանաչի ու ոհմակի առաջնորդին։ Ուղղակի կրակելով հարց լուծելու մոտեցումը գումարների վատնում է՝ ասում է։
Գայլերի թվաքանակի կարգավորման ծրագրի անվան տակ շարունակ գումարներ են հատկացվում: Բայց ոչ արդյունքը կա, ոչ էլ` տարիներ շարունակ իրենց ահազանգերի պատասխանները՝ նշեց բնապահպանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանին Սիլվա Ադամյանը ներկայացրել է իրենց մտահոգությունը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է խնդիրը քննարկել բնապահպանության նախարարությունում։
Նշեն, որ այժմ հատկացված գումարը որպես պարգեւավճար տրվում է որսորդներին գալ որսալու եւ մորթին հանձնելու համար։ , որ գումարը տրամադրվում էր որպես պարգեւավճար՝ գայլի որս կազմակերպելու եւ մորթին հանձնելու համար: Այս տարվա ծրագրով թույլատրվում է մինչեւ 200 գայլի որս՝ յուրաքանչյուրի համար 123 հազար դրամ պարգեւավճարով։
<<Գայլերի թվաքանակի կարգավորումն այլ կողմից է պետք սկսել>>, հայտարարում է կենդանասեր Կարինե Փանոսյանը: Հարկավոր է ավելացնել հայկական գամփռի թվաքանակը: <<Մեկ գամփռը մի ամբողջ հոտ կհսկի>>՝ շեշտում է՝ ավելացնելով՝ գայլերին ոչնչացնելով այլ խնդրի առջեւ կարող ենք կանգնել: <<Ելոուսթոունյան պարկում գայլերի ոչնչացմամբ էկոլոգիական նոր աղետ էր սկսվել, եւ միլիոնավոր դոլարների ներդրում արվեց Կանադայից գայլեր ներմուծելու համար>>։
Տեղեկացնենք, որ պատկան մարմնին գայլերի դեմ պայքարի արդյունավետ առաջարկություններ կազմակերպությունը ներկայացրել է մի քանի անգամ, որով եւ բնությանը վնաս չի հասցվի, եւ գումարները ճիշտ կծախսվեն, եւ գյուղացիների անասունները չեն ոչնչացվի։ Այսօր սպասում են նոր հանդիպման եւ նոր պատասխանների։




