Սպորտ

Մխիթարյանը վիրահատության չի ենթարկվի. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդը»-«Տոտենհեմ» խաղի ընթացքում Հենրիխ Մխիթարյան ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Այս մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպումից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: «Վնասվածքը շատ լուրջ չէ, վիրահատական միջամտության կարիք չկա։ Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ հանդիպումը, բայց հույս ունենք՝ նա ապաքինված կլինի «Boxing Day»-ին»,- ասել է պորտուգալացի մասնագետը։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում տեղի ունեցած խաղն ավարտվել 1:0 հաշվով: միակ գոլի հեղինակ դարձել էր Հայաստանի հավաքականի ավագը: Սակայն երկրորդ խաղակեսում՝ 85-րդ րոպեին, Մխիթարյանը ցավալի վնասվածք էր ստացել:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Կարդացեք նաև

Back to top button