Միջազգային

Երկաթուղային վթար Բուլղարիայում. կան զոհեր եւ վիրավորներ

Բուլղարիայում 26 ցիստեռն պրոտան- բուտան տեղափոխող բեռնատար գնացքն այսօր  ռելսերից դուրս է եկել եւ պայթել։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 5։30- ին՝ հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»՝ վկայակոչելով բուլղարական հեռուստատեսությունը։

Առնվազն չորս մարդ զոհվել, 20- ից ավելի վիրավորվել է՝ հայտնել է հրշեջ բրիգադի ղեկավար Նիկոլայ Նիկոլովը։ Նա իրավիճակը շատ լուրջ է որակել։ Զոհերի եւ վիրավորների թիվը կարող է աճել։

Դեպքի վայր է ժամանակ նաեւ վարչապետի պաշտոնակատար Բոյկո Բորիսովը՝ հայտնելով, որ իրականացվում է բնակչության տարհանում։

Նա քաղաքացիներին խնդրել է օգնել վթարից տուժածներին։ «Ինձ հայտնել են, որ Շումենի հիվանդանոցը արյան կարիք ունի։ Անընդհատ նոր տուժածներ են գալիս։ Բոլորին խնդրում եմ, ովքեր կարող են՝ դառնան արյան դոնորներ՝ տուժողներին օգնելու համար»,- կոչ է արել վարչապետի պաշտոնակատարը։

Կարդացեք նաև

Back to top button