
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի զեկույցում նշված է, որ Ռուսաստանը 2016 թ ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվել է ոչ այնքան երկրի ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն ստեղծելու, որքան Դոնալդ Թրամփի հաղթանակն ապահովելու համար՝ գրել է The Washington Post— ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Նրանք նշել են, որ հատուկ ծառայությունները հայտնաբերել են ռուսական կառավարության հետ կապված այն անձանց, որոնք WikiLeaks- ին են փոխանցել ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից եւ Քլինթոնի նախընտրական շտաբից հափշտակած հազարավոր էլեկտրոնային նամակներ։
Հատուկ ծառայությունները զեկույցը ներկայացրել են ԱՄՆ Սենատ։ Նրանք նշել են, որ իրենց եզրակացությունը ներկայացրել են սենատորներին նախորդ շաբաթ փակ ճեպազրույցի ընթացում։
Սպիտակ տունն ու ԿՀՎ- ն հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություն տալ, իսկ ահա Թրամփի անցումային թիմը հերքել է ԿՀՎ եզրակացությունը։ «Դրանք այն մարդիկ են, որոնք հայտարարում էին, թե Սադամ Հուսեյնն ունի զանգվածային ոնչացման զենք»,- ասված է հայտարարության մեջ։




