Մշակույթ

Սպարտակի հայտնի դերակատար Քըրք Դուգլասը 100 տարեկան է

Ամերիկացի հանրահայտ դերասան Քըրք Դուգլասը, ով համարվում է ամենատարեց դերասանը աշխարհում, նախօրեին տոնել է իր ծննդյան 100 -րդ հոբելյանը:

Քըրք Դուգլասը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից գաղթած հրեա Հերշել Դանիելովիչի ընտանիքում: Ծնողներն ապագա կինոաստղին տվել են Իսուր անունը, ապա կինոստուդիաների առաջարկով նա անվանափոխվել է՝ վերցնելով Քըրք Դուգլաս կեղծանունը:

Բարետես արտաքինով երիտասարդն իր առաջին դերը ստացել է «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946թ.) դրամայում, մինչդեռ առաջին գլխավոր դերը Դուգլասը խաղացել է «Չեմպիոնը» ֆիլմում: Այդ դերի համար նա ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի: Նշենք, որ դերասանին մեծ ճանաչում է բերել 1960 թ-ին նկարահանված «Սպարտակ» ֆիլմը, որտեղ նա եւս խաղացել է գլխավոր դերը:

Կարդացեք նաև

Back to top button