Մշակույթ

73-ամյա Միք Ջագերը 8-րդ անգամ հայր է դարձել

Բրիտանական Rolling Stones ռոք խմբի մենակատար, 73-ամյա Միք Ջագերը 8-րդ անգամ հայր է դարձել: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչը:

Ջագերի 29-ամյա ընկերուհին` ամերիկուհի Մելանի Հեմրիքը, ով բալետի պարուհի է, որդի է լույս աշխարհ բելեր Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:

«Միքը ներկա է գտնվել հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ: Մայրն ու երեխան իրենց լավ են զգում», -ասվում է Ջագերի ներկայացուցիչ Բերնարդ Դոերտիի հայտարարության մեջ:

Ջագերն արդեն 7 երեխա ուներ 4 կանանցից, որոնցից ամենակրտսերը 15 տարեկան է, ավագը` 45:

Երաժիշտը նաև 5 թոռ ունի, իսկ 2014-ին Միք Ջագերը նախապապ էր դարձել:

Կարդացեք նաև

Back to top button