Միջազգային

Թուրքիան ՆԱՏՕ- ից հետ է կանչում իր սպաներին

Թուրքիան ՆԱՏՕ-ից հետ է կանչում իր սպաներին` այսօր հայտնել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Քըրթիս Սթապարոտտին։ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Անկարան դաշինքից հետ է կանչել կառույցում ծառայող թուրք սպաների գրեթե կեսին: Խոսքը մոտ 150 թուրք բարձրաստիճան զինվորականների մասին է, որոնք զբաղեցնում էին բավականին բարձր պաշտոններ ՆԱՏՕ-ում:

Հիշեցնենք, որ հետ կանչված սպաների մի մասը հրաժարվել է վերադառնալ՝ քաղաքական ապաստան խնդրելով Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում և այլ երկրներում:

Կարդացեք նաև

Back to top button