
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը
տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված
պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ 2016թ. դեկտեմբերի
12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով
հեռարձակումը, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից:




