Միջազգային

Չինաստանը Իրանի համար հուսալի դաշնակից է․Զարիֆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է, որ բացասական որևէ բան չի ազդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի իրագործման համար։

Այդ մասին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքերով՝ Թեհրանն ու Պեկինը միջազգային կարևոր հարցերի շուրջ ունեն մոտ դիրքորոշումներ. «Իրանը Չինաստանը դիտարկում է որպես մշտական ու հուսալի դաշնակից։ Իրանը ձգտում է Չինաստանի հետ այնպիսի ոլորտում արդյունավետ համագործակցության, ինչպիսիք են էներգետիկան ու տրանսպորտը՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» հայեցակարգին համապատասխան»։

Կարդացեք նաև

Back to top button