Միջազգային

Իտալացիները դեմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումներին

Իտալացիների ճնշող մեծամասնությունը (մոտ 60%) կիրակի Իտալիայում անցկացված համաժողովրդական հանրաքվեում դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխման նախագծին, որը ձեռնարկել էր վարչապետ Մատեո Ռենցին։ Այս մասին հայտնում է Իտալիայի ՆԳՆ կայքը։ Դա հիմք է դարձել, որպեսզի Ռենցին հրաժարականի մտադրություն հայտնի։

Նման սցենարը առավել հավանական էր թվում, քանի որ շատ-շատերը՝ ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլև Ռենցիի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները դեմ էին նրա նախաձեռնությանը։ Չնայած վարչապետը շատ ակտիվորեն քարոզել է բարեփոխումները երկրով մեկ, սակայն նա չի կարողացել հաղթել։

Քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկից հետո պարզվել է, որ բարեփոխումներին դեմ է արտահայտվել հանրաքվեի մասնակցած անձանց 59.71 տոկոսը, կողմ՝ 40.9 տոկոսը։

Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է ավելի քան 68 տոկոս։

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խորհրդարանական բարեփոխումների հարցով հանրաքվեի տապալումից հետո հայտարարել է հրաժարական տալու մասին:

Կարդացեք նաև

Back to top button