
Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով 12 մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը: Գործակալության տեղեկություններով՝ տասներկու զոհից տասնմեկը երեխաներ են: Վիրավորվել են 34, որոնցից 27 երեխաներ են։ Նրանց բոլորին տեղափոխել են Խանտի-Մանսիյսկի շրջանային հիվանդանոց։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
Նախնական տվյալներով՝ Խանտի-Մանսիյսկ – Տյումեն ավտոճանապարհին բախվել է ավտոբուս, բեռնատար և երկու ուղևորատար մեքենա:




