Տնտեսական

ԵՄ- ն Հայաստանի հետ բանակցություն է սկսում տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ բանակցություններ է սկսելու տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ։ Նման որոշում այսօր ընդունել է  ԵՄ Եվրոպական խորհուրդը։

Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը վկայակոչելով՝ «Արմենպրեսը» հայտնում է, որ համապարփակ ԵՄ մակարդակի ավիացիոն համաձայնագիրը նպատակ ունի մեծացնել Եվրոպայի միջազգային կապվածությունը, ապահովել բարձրորակ ծառայություն և ավելի շատ առաջարկ ուղևորների համար, ինչպես նաև առաջ մղել ԵՄ ավիացիոն ինդուստրիայի միջազգային մրցողունակությունը:

Հայաստանի հետ փաստաթուղթը կունենա Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի բնույթ, քանի որ Հայաստանը այն երկրներից է, որի հետ ԵՄ­ն հարևանության քաղաքականության շրջանակում մերձավոր կապեր է ստեղծում:

«Մեր օրերում դժվար է պատկերացնել ճանապարհորդություն առանց ավիացիայի: Ավիացիոն համաձայնագրերը կարևոր միջոցներ են` թույլ տալու Եվրոպային ամենուր միանալ շուկայի աճին և ԵՄ­ն ուղղակիորեն կապել այլ տարածաշրջանների հետ: Ես ջերմորեն ողջունում եմ Հանձնաժողովի կանաչ լույսը` ուղղված Հայաստանի հետ բանակցություններ սկսելուն: Համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների ակտիվ փոխանակմանը, ցածր գներին և կապահովի նոր բիզնես հնարավորություններ մեր ընկերությունների համար: Դա Արևելյան գործընթացի համատեքստում ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության փայլուն օրինակ կլինի»,­-  նշել է ԵԽ նախագահ, Սլովակիայի տրանսպորտի, շինարարության և տարածաշրջանային զարգացման նախարար Արփադ Էրսեկը:

Կարդացեք նաև

Back to top button