

«Աշխատում ենք Հայաստանում արտադրվող լոլիկ ու վարունգ արտադրողների հետ, և առաջիկայում արդյունքների մասին կտեղեկացնենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նշել է, որ եթե հարցը օրենքից դուրս է, այն պետք է օրենքի շրջանակներում կարգավորվի:
ՊԵԿ նախագահն էլ հանձնարարել է մաքսանեգության վարչության պետին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնի խնդրին,- նշել է գյուղատնտեսության նախարարը: Իգնատի Առաքելյանն անդրադարաձել է նաև հողօգտագործողներին տրամադրվող մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու խնդրին:




