

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են հանրապետության վարչապետին ու գլխավոր դատախազի հետ հանդիպում խնդրել: «Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի»,-ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնբդիրները վրաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով յսկողություն է իրականացնում դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր այդ ծնողների կոնտակտները»:




