Տնտեսական

Թողարկվել են նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները: ԿԲ-ն ներկայացնում է հուշադրամների նկարագրությունները:

Խոտակերաց Սուրբ Նշան

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև
հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF
ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան»
մասունքարանը, որից ներքև «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS
SOURB NSHAN» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը`
«2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN»
մակագրություններն են և «Է» տառը:

surb-gevorg_big
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Քաշը 25,0 գ
Չափը 27,0 x 47,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Սուրբ Գևորգի մասունքով խաչ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև
հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF
ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով խաչ-
մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS
WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են և հուշադրամի
թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ»,
HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:
surb-gevorg_big
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Քաշը 25,0 գ
Չափը 27,0 x 47,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև
հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF
ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով
խաչաձև մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ
ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST»
մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2016 ՌՆԿԵ»:
Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն
են և «Է» տառը:


Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Քաշը 25,0 գ
Չափը 27,0 x 47,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Կարդացեք նաև

Back to top button