Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական կապերն ունեն լրացուցիչ ամրապնդման կարիք՝ ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի: Նրա խոսքով՝ այսօրվա կարևոր ձեռքբերումն այն է, որ Իրանը կարևորում է Հայաստանի՝ որպես կապող օղակ լինելու դերակատարումը՝ Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապելու հարցում: Այս նպատակի իրագործման ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է. խոսքը՝ երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների գործարկման մասին է: