Միջազգային

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի վրա հարձակման հետեւանքով վիրավորվել է 11 մարդ

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝  ԱՄՆ Օհայո նահանգի պետական համալսարանի տարածքում անհայտ անձը կրակ է բացել: Կրակոցներ արձակած անձը սպանվել է։ Ընդգծվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 11 մարդ։ Նախնական տեղեկություններով՝ նրանցից մեկի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Միջադեպից հետո համալսարանի տարածք են ուղարկել նահանգի ոստիկանության հատուկջոկատայինները, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղական բաժանմունքի մարտիկները։

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ հարձակումն իրականացվել է միտումնավոր կերպով, և ահաբեկչությունը դիտարկվում է որպես հնարավոր դրդապատճառ:

Օհայոյի պետական համալսարանում ընդհանուր առմամբ ուսանում է 60.000 մարդ։
Back to top button