Վերլուծական

Ո՞ւր է գնում Թուրքիան

annanazaryan

Եվրախորհրդարանի կողմից  ԵՄ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման որոշումից առաջ, գուցե կանխազգալով արդյունքը, Էրդողանը հայտարարեց, թե Եվրամիության քվեարկության արդյունքներն իրեն հետաքրքիր չեն, և Անկարան կքննարկի Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցության հնարավորությունը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշում է, որ ԵՄ պահվածքը պայմանավորված էր փախստականների խնդրով: Գերմանիան 3 մլրդ էր տալիս Թուրքիային, որ որոշակի արգելք դնի փախստականների հոսքի վրա, սակայն Թուրքիան դա որպես շանտաժի միջոց օգտագործեց՝ ասում է նա։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով՝ Թուրքիայի դեպի Շանհայի համագործակցության կազմակերպություն շրջվելը որևէ նշանակություն չի ունենա ու դեռ հարց է կընդունի՞ արդյոք Շանհայի  կազմակերպությունը ԵՄ կողմից մերժված երկրին։ Թուրքիան մեկուսացել է ամբողջ աշխարհից քանի որ վատ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների Հայաստանի, Իրանի, Իրաքի, Հունաստանի, Բուլղարիայի, Սիրիայի հետ, վատ են հարաբերությունները նաև ԱՄՆ հետ, ԵՄ- ն փակեց դռները Անկարայի առջև։

Էրդողանի օրոք Թուրքիան Արևմուտքից  թեքվեց դեպի իսլամական աշխարհ, սակայն արաբական երկրներն Անկարային առաջնորդող երկիր չեն համարում։ Ըստ Չաքրյանի՝ այսօր կարելի է ասել, որ Անկարան հեղինակություն չի վայելում որևէ երկրում:

Կարդացեք նաև

Back to top button