Միջազգային

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆիյոնը հաղթել է փրայմերիզում

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթում է աջ կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում՝ հավաքելով 60 տոկոս ձայն։ Այսպիսին են հարցման տվյալները, որը հրապարակել է բելգիական հեռուստառադիոընկերությունը։

«Ընտրատեղամասերի ելքի մոտ անցկացված երկու հարցումները կանխորոշում են Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեի նկատմամբ Ֆիյոնի հաղթանակը՝ 60 տոկոս արդյունքով՝ ընդդեմ 40 տոկոսի։ Այդ կանխատեսումները սակայն պետք է ընդունել զգուշավորությամբ, թվերը դեռևս կարող են փոխվել, չնայած միտումը պարզ է թվում»,-հայտնում է բելգիական հեռուստառադիոընկերությունը։ Փրայմերիզի երկրորդ փուլն անցկացվել է երեկ։

Նախորդ կիրակի կայացած առաջին փուլում Ֆիյոնն ու Ժյուպեն հավաքել են համապատասխանաբար 44,1 և 28,6 տոկոս ձայն։

Back to top button