Միջազգային

Համբուրգում հրդեհել են ԵԱՀԿ գագաթնաժողովի տաղավարը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրավախախտները հրդեհել են ցուցահանդեսի տաղավարը, որտեղ պետք է կայանա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Կրակի են մատնվել նաև մոտակայքում տեղակայված աղբամանները և ցանկապատերը: Բարեբախտաբար, արտակարգ պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ոստիկանությունը չի բացառում, որ կատարվածը կապված է ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ, որը Համբուրգում տեղի է ունենալու դեկտեմբերի 8-9-ը:

Սակայն իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես  չեն հաստատել, որ չարագործների գործողությունները քաղաքական շարժառիթ են ունեցել:

Back to top button